ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Արտավազդ Փելեշյանի ծննդյան 80-ամյակին նվիրված երեկո

Արտավազդ Փելեշյանի ծննդյան 80-ամյակին նվիրված երեկո
21.02.2018 | 20:28

Փետրվարի 23-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեծանուն կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ Փելեշյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:

Հանդես կգան Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, մեներգիչները, երգչախումբը և բալետային արտիստները: Հոբելյանական երեկոյի դիրիժորն է լինելու ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը: Համերգային երեկոյին մեծանուն կինոռեժիսորին իրենց ելույթներով կշնորհավորի նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ ժող. արտիստ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ:


Մուտքը՝ հրավիրատոմսերով։

Դիտվել է՝ 1841

Մեկնաբանություններ